Իսրայելի նախկին վարչապետը դատապարտվել է ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման:

Օլմերթը մեղադրվում է նրանում, որ 1993-2002 թթ, լինելով Երուսաղեմի քաղաքապետ, իսկ այնուհետև առևտրի ու արդյունաբերության նախարար, ամերիկացի գործարարից դրամական միջոցներ է ստացել շինարարության ու քաղաքական գործունեություն իրականացնելու համար, ընդ որում գումարների մի մասը ծախսել է անձնական նպատակներով:

Մարտ ամսին Երուսաղեմի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել գումարների ապօրինի ստացման մեջ, պատժի հրապարակումը կայացել է մայիսի 25-ին:

Օլմերթի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն դատարանի որոշումը:




Լրահոս