Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 26-ին` ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար:
Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին, իսկ պայթյունի հետևանքով վիրավորվել է 3 մարդ՝ Հակոբ Հակոբյանի եղբայրը և որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:
Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Հակոբ Հակոբյանի հետ, ով այս պահին չցանկացավ ներկայացնել դեպքի մանրամասները՝ ասելով, որ հիմա դրա ժամանակը չէ:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի