ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց , որ որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները։
«Նախագծով սահմանվում են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը»,- հավելեց նա։