Հայաստանն ունի՞ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը դիմագրավելու ռազմավարություն. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ունի ռազմավարություն` դիմագրավելու Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ռազմավարությանը: ԱԺ-ում ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանին նման հարցադրում արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նարա Զոհրաբյանը: «Եվ խոսքս չի վերաբերվում միայն սև կամ կարմիր խավիարին: Ռազմավարությունը հստակ քաղաքականություն է: Այստեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք: Ճիշտ և գրագետ պետք է աշխատացնենք ԱԺ, ԱԳՆ և սփյուռք եռամիասնությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ մի քիչ բարդ է: «Ինչ է նշանակում ռազմավարություն: Մենք այդ հարցը բարձրաձայնում ենք յուրաքանյուր երկրում: Շատ դեպքում բավականին լուրջ աղմուկներ են բարձրացել: Այլ հակազդելու միջոցներ չկան: Կաշառակերության դեմ էլ են պայքարում, բայց ամբողջ աշխարհում դա կա: Դա դեռ չի նշանակում, որ չպետք է պայքարել»,- ասաց փոխարտգործնախարարը:




Լրահոս