Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Բրեմենի «Վերդեր»-ի դեմ խաղում գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը ստացել է ձայների 64 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով ստացել է 23 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակում է գերմանացի հարձակվող Դանիել Գինչեկը «Շտուտգարտից»՝ 13 տոկոս ձայն: