Ժողովուրդ. Մեկնարկել է դեղերի կեղծման դեմ պայքարի երկօրյա դասընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” -ը գրել է. 
“Երեկ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մնկնարկել է դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթաց: Այս միջոցառումն ուշագրավ է այն առումով, որ վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նախարար Դերոյինև Դերենիկ Դումանյանին, մի շարք հանձնարարականներ էր տվել, այդ թվում ևև դեղերի կեղծման դեմ պայքարի առումով: Նաև հայտարարվեց, թե Դումանյանը խոստացել է բեկում մտցնել այդ ոլորտում:
Ու, փաստորեն, կարելի է եզրակացնել, որ տարիներ շարունակ այս ոլորտում աշխատած Դումանյանն ու առողջապահության ոլորտի աշխատակիցները դեռ նոր-նոր պետք է սովորեն իսկական դեղը կեղծից տարբերելն ու այդ հանցագործության դեմ պայքարելը: Ավելին, այս տարիների ընթացքում այդ հանցագործությունների դեմ մասնագիտական պայքար չի եղել, որովհետև նման դասընթացներ չեն կազմակերպվել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա թերևս սա էլ փող լվանալու և “ատկատի” հերթական ձև է”:




Լրահոս