Չեմ կարծում, որ էլէներգիան կարող է 17 դրամով թանկանալ. Երվանդ Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տոնի առթիվ այսօր Սարդարապատում մեծ միջոցառում է կազմակերպված: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են ՀՀ նախագահ Սերժը Սարգսյանը և բարձրաաստիճան այլ անձինք:

Մինչ միջոցառումը` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոսեց լրագրողների հետ: Նա անդրադարձավ էլէներգիայի թանկացման խնդրին` ասելով, որ չի կարծում, որ էլէներգիան կարող է 17 դրամով թանկանալ: Նա նշեց, որ դեռևս պետք է ուսումնասիրվեն ՀԷՑ-ի ներկայացրած հիմքերը, և դա համապատասխան հանձնաժողովի իրավասությունների մեջ է:




Լրահոս