Սարդարապատի հուշահամալիրի մոտ այսօր տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Խոսելով Սուրիկ Խաչատրյանի հետ կապված դեպքի մասին` ոստիկանապետը նշել է, որ մահափորձը բեմադրված չի եղել և հիշեցրել է, որ հարուցված քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է:
«Մենք ոչ պաշտոնյաների կողքին ենք, ոչ էլ ժողովրդի կողքին ենք. մենք օրենքի կողքին ենք»,- ասաց Վլ. Գասպարյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է 20-ից ավելի կրակոցից հետո անվնաս մնալ, Վլ. Գասպարյանը համոզված ասաց, որ նման բան հնարավոր է: