Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Ջերմուկ քաղաքում մասնակցել է «Հայաթ Փլեյս» հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համալիրների դերակատարությունը քաղաքացիների հանգստի կազմակերպման, առողջության պահպանման եւ զբոսաշրջության զարգացման գործում: