Երկրաշարժ Մանդալայի քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին տեղական ժամանակով 05.12-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մյանմարի տարածքում` Մանդալայ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 22.99˚ և արևմտյան երկայնություն 95.95˚:
Ըստ Utro .ru և BBC լրատվական գործակալությունների տեղեկատվության երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել` 40 մարդ:




Լրահոս