Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց 2013-ի բյուջեի նախագիծը: Կառավարության կողմից մշակված և կառավարության վերանայմանը ներկայացրած է փաստաթղթին կողմ է քվերակել 300 հոգանոց խորհրդարանի 153 պատգամավոր: 128 օրենսդիրներ դեմ են քվեարկել, 18-ը՝ ձեռնպահ մնացել,-գրում է ITAR-TASS-ը: Հոկտեմբերի սկզբին կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը նախատեսում է դեֆիցիտի 8 մլրդ եվրոյի կրճատում: Նախատեսված կրճատումներից 4.9 մլրդ-ը բաժին կընկնի կենսաթոշակների և աշխատավարձերի կրճատմանը: Կկրճատվեն նաև առողջապահական, կրթական և պաշտպանական ոլորտների ծախսերը: Բյուջեի նախագիծը հաստատվել է Աթենքում շարունակվող բողոքի ակցիաների ուղեկցությամբ։
Հունաստանի խորհրդարանը ընդունեց 2013-ի բյուջեի նախագիծը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ