Կվճարի Ռաֆֆի Հովհանիսյանի 8մլն ընտրագրավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Սեդրակյանը պատրաստակամ է վճարել նախագահի թեկնածու առաջադրված “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը, որը համարժեք է քսան հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Վարդան Սեդրակյանը տեղեկացրեց, որ նրա այս որոշումը նախապես պայմանավորված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և որքան բոլորի համար է անակնկալ, այնքան էլ՝ նրա համար: “Գումարը պատրաստ է, արդեն ծրարի մեջ է: Եթե նա համաձայնվի, ինքս կտանեմ “Ժառանգության” գրասենյակ ու կհանձնեմ նրան”,- ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է կայացրել նման որոշում, նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այն մարդն է, որը ոչ մի վատ քայլի չի գնա ու ընտրակաշառքներ չի բաժանի: Միաժամանակ Վարդան Սեդրակյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը լավը չէ: Հարցին, թե որտեղից իրեն այդքան գումար, Վարդան Սեդրակյանն ասաց, որ 1998թ-ից ԱՐ հեռուստաընկերության եթերից  դուրս եկավ եթեր եւ ներկայացրեց “Սասնա Ծռերը” ու մինչ օրս ուսումնասիրում եւ ներկայացնում է տարբեր երկրներում, հետեւաբար իր անունը բավական է այդքան գումար ունենալու համար: 




Լրահոս