Հրապարակ. Ազատ դեպմոկրատները առաջադրելու են նախագահի իրենց թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Որքան էլ “ազատ դեմոկրատները” չեն ցանկանում բացել խաղաքարտերը, այնուհանդերձ մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական դաշտը հստակվելուց, ԲՀԿ թեկնածուն առաջադրվելուց հետո ԱԴ անդամ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու։ Գենդերային այդ խաղաքարտը, որպես ,նոու-հաուե ներմուծելով քաղաքական դաշտ, ԱԴ-ն փորձելու է նախընտրական պայքարին ոչ միայն գաղափարական նոր իմպուլսներ հաղորդել, այլև արևմտյան արժեհամակարգը կրողների համար նոր հարթակ ստեղծել, որովհետև, ըստ նրանց, Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ի հետ “տորգի” մեջ մտնելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրի՝ ԱԴ լիդերները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայմանավորվել են, որ որևէ կոնտակտ ԲՀԿ-ի հետ չեն ունենալու՝ ոչ մի պայմանով։ “Առինջը մեզ համար ընդամենը աշխարհագրական տարածք պետք է լիներ, ուրիշ ոչինչ, սակայն Րաֆֆին երկակի խաղ սկսեց նախ Օսկանյանի, ապա ԲՀԿ-ի հետ, ինչն էլ դարձավ նրանց պառակտման պատճառը”,- ասացին։ Մենք փորձեցինք Անուշ Սեդրակյանից ճշտել՝ առաջադրելո՞ւ է ԱԴ-Ն իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։ “Առայժմ քննարկումներն ընթանում են, մենք դեռ վերջնական որոշում չունենք”,- ասաց նա։




Լրահոս