«Նաիրի» ԲԿ-ում սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Armlur.am-ի հետ զրույցում բարերարի հարազատներից նշեցին, որ Վահագն Հովնանյանն արդեն տանն է: Նա այլ մանրամասներ հայտնել չկարողացավ:
Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանի ֆինանսավորմամբ Երևանի կենտրոնում` Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում կառուցվել է Սուրբ Աննա եկեղեցին և Կաթողիկոսի երևանյան նստավայրը: