ՀՀ կառավարությունը հավանության կարժանացնի Ղրղզստանի` ԵՏՄ անդամակցության արձանագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վաղվա նիստում հավանության կարժանացնի «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող արձանագրությունները:

Որոշման մեջ ասվում է. «Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաս­տանի Դաշնու­թյունը` մի կողմից և Հայաս­տանի Հանրապետությունը` մյուս կողմից, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության դրույթներով, հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելը 2015 թվականի հունվարի 2-ին, ինչպես նաև «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի ստորագրումը 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, համաձայնեցին հետևյալի մասին.

Սույն արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին»:




Լրահոս