Թուրինի «Յուվենտուս»-ի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին չի կարողացել ավարտին հասցնել հունիսի 3-ի մարզումը։ Նա ստացել է ձախ սրունքի մկանի վնասվածք: Այս մասին հաղորրդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Նշենք, որ «Յուվենտուս»-ը պատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը։ Հունիսի 4-ին Կյելինին կանցնի բուժզննում, որից հետո էլ պարզ կլինի վնասվածքի լրջության աստիճանը:
Ընթացիկ մրցաշրջանում Կյելինին 40 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում։