Կառավարական նոր մասնաշենքը կշահագործվի նոյեմբերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե երբ կավարտվեն կառավարական նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարական նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները ընթանում են շատ հաջող: «Գրաֆիկով նախատեսված է մինչև 2016 թվականի փետրվար-մարտ ամիսները, բայց մենք գրաֆիկից առաջ ենք և նախատեսնում ենք հանձնել այս տարվա նոյեմբեր ամսին»,- հավելեց Սարգսյանը:

«Դիզայնը, բոլոր չափորոշիչները մշակված են: Մենք մինչև հունիսի 10-ը կավարտենք նախագծային աշխատանքները կաhույքի մասով, որից անմիջապես հետո կհայտարարվի արդեն կահույքի պատրաստման աշխատանքները»,-շարունակեց  նախարարը:

Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարեց հարցը քննարկել Ֆինանսների նախարարության հետ և գործն ավարտին հասցնել:




Լրահոս