Ղրիմում նախարարն ազատվել է աշխատանքից՝ զբոսաշրջային սեզոնին վատ պատրաստվելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրիմի Քաղխորհրդի պատգամավորներն աշխատանքից ազատել են հանրապետության զբոսաշրջության նախարար Ելենա Յուրչենկոյին՝ 2015 թ զբոսաշրջային սեզոնին գերատեսչության նախապատրաստումը ոչ բավարար ճանաչելով:

Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ զբոսաշրջության նախարարի փոփոխությունն անհրաժեշտ էր նախարարությանը նոր խթան հաղորդելու համար:

Գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Սերգեյ Ստելբիցկին, ով մինչ այդ զբաղեցնում էր Ղրիմի զբոսաշրջության հարցերով ղեկավար Սերգեյ Ակսենովի խորհրդականի պաշտոնը:




Լրահոս