Ինչո՞ւ Արտեմ Ասատրյանը խուսափեց պատասխանել լրագրողի հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը Կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձել է պարզել, թե ինչպես է ստացվում, որ իր բազմաթիվ ազգականներն աշխատում են հենց իր ղեկավարած նախարարությունում: Այլ կերպ ասած՝ ցանկանում էինք պարզել, թե Արտեմ Ասատրյանն ինչու է նախարարությունն ընտանեկան կապալի վերածել, գուցե դա նոր մոտեցում է եւ նպաստում է գերատեսչության արդյունավետությոան բարձրացմանը, կամ նա այդ կերպ յուրովի պայքար է մղում, որպեսզի Հայաստանում գործազրկության մակարդակը նվազի:

Սակայն նախարարը՝ լսելով, թե հարցն ինչի մասին է, պատասխանեց՝ ցտեսություն, եւ հեռախոսը դնելով ականջին՝ շտապեց Կառավարության երրորդ մասնաշենք: Ի դեպ, նախարարը երկար ժամանակ հեռախոսը դրել էր ականջին եւ չէր խոսում: Այսինքն` այդ կերպ փորձում էր պաշտպանվել լրագրողներից:




Լրահոս