3 հայ պատգամավոր` Թուրքիայի Մեջլիսում. Էրդողանի կուսակցությունը պատմական պարտություն կրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում անհաջող կերպով հանդես եկած երկրի նախագահ Էրդողանի «Ազատություն ու արդարություն» կուսակցությունը լուրջ բարդությունների կբախվի նոր կառավարության ձևավորման հարցում:

Այն 13 տարում առաջին անգամ զրկվել է Մեջլիսում խորհրդարանական մեծամասնությունից: Կուսակցությանը հաջողվել է հավաքել ընդամենը ձայների 41%-ը:

Բացի այդ, 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները դարձել են Թուրքիայի Մեջլիսի պատգամավորներ: Մասնավորապես խորհրդարան են անցել Մարգար Եսայանը, Սելինա Դողանն ու Գարո Փայլանը:

Այսպիսով, ավելի քան կես դար անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավորներ են մտնում:




Լրահոս