Թուրքիան համաձայնել է ռուսական գազի մատակարարման պայմաններին. Գազպրոմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական էներգետիկ հսկան՝ «Գազպրոմը», իր թուրք գործընկերների հետ համաձայնեցրել է գազի մատակարարման կոմերցիոն պայմանները: Այս մասին, ինչպես հայտնում է Sputnik news-ը, այսօր հայտարարել է հոլդինգի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:

«Ամեն ինչ համաձայնեցվել է` բոլոր կոմերցիոն ու տնտեսական պայմանները»,- ասել է Մեդվեդևը:

Գազպորմի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը մայիս ամսին հայտարարել էր, որ ընկերությունն ու Թուրքական Botas ընկերությունը ռուսական գազի գնի շուրջ նախնական համաձայնություն են ձեռք բերել և որ այն շուտով պաշտոնապես կամրագրվի:




Լրահոս