Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի կողմից ` «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին նախագիծը:
Ըստ այդ որոշման, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գտնվող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` oրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով ընկերության կանոնադրական կապիտալը: