Սիրիայի քրդերի զինված ջոկատները փորձում են Իսլամական պետության զինյալներին դուրս մղել Թել-Աբյադ քաղաքից: Քուրդ աշխարհազորայինները դիմել են գրոհի՝ օդից ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն ուժերի ղեկավարությամբ:
Թել-Աբյադը գտնվում է Ռաքքա նահանգում: Մինչ պատերազմն այստեղ շուրջ 15 հազար մարդ է ապրել: Ռաքքան համարվում է ջիհադիստների հենակետ, իսկ Թել-Աբյադն ունի կարևոր ռազմավարական նշանակություն. սա սահմանին ամենամոտ քաղաքներից մեկն է: Իսլամիստներն այն գրավել են մեկ տարի առաջ:
Վերջին 2 շաբաթների ընթացքում շուրջ 13 հազար փախստականներ կուտակվել են Թուրքիայի հետ սահմանին, որը փակ է չորեքշաբթի օրվանից: Փախստականներին, ովքեր փորձել են ինքնակամ հատել սահմանը, թուրք ուժայինները ցրել են ջրցան մեքենաներով:
Թուրքիան, որը դեռևս վերջնականապես չի լուծել քուրդ անջատողականների խնդիրը, մտավախություններ ունի երկիր քուրդ ծայրահեղականների թափանցման հարցում: Թուրքիային նաև խորապես անհանգստացնում է քրդական ուժերի գրոհը սահմանամերձ շրջանների վրա, գրում է euronews-ը:
Իրավիճակը նաև խորանում է նրանով, որ մի կողմից Դամասկոսն Անկարային մեղադրում է զինյալներին գաղտնի աջակցություն ցույց տալու մեջ, մյուս կողմից ԱՄՆ նախագահը կոչ է անում իր թուրք գործընկերոջն ավելի լավ վերահսկել Սիրիայի հետ սահմանը: