Օսկար Այզեկն ու Քրիստիան Բեյլը՝ Քըրքորյանի` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գլխավոր դերերում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  միլիարդատեր Քըրք Քըրքորյանը հովանավորում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները: Փետրվար ամսին Showbiz 411-ի սյունակագիր Ռոջեր Ֆրիդմանը տեղեկացրել էր, որ օսկարակիր ռեժիսորն ու սցենարիստը ներգրավված են նախագծին:

Թերի Ջորջ
Թերի Ջորջ

«Ես չէի կարող այդ ժամանակ ձեզ ասել, որ «Ռուանդա հյուրանոց»-ից հայտնի Թերի Ջորջը լինելու ֆիլմի ռեժիսորը: Նա ինձ խնդրել էր չհայտնել այդ մասին, քանի որ քաղաքական լարվածություն կար այդ ժամանակ»,- գրում է սյունակագիրը՝ տեղեկացնելով, որ ֆիլմը լինելու է սիրային պատմություն` «Բժիշկ Ժիվագոյի» ոճի մեջ:

Ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում:

Ֆիլմի ռեժիսորն է լինելու Թերի Ջորջը, իսկ սցենարիստը՝ Ռոբին Սվիքորդը: «The Promise» (Խոստումը) ֆիլմում խաղալու են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեկը:

Օսկար Այզեկ
Օսկար Այզեկ

 




Լրահոս