Մեղրու անօթևան մնացած բնակիչներին տարածք կտրամադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով գույք նվիրաբերվեց Սյունիքի մարզի Մեղրի քաղաքին: Այդ գույքով օգնություն կցուցաբերվի հրդեհի պատճառով անօթևան մնացած մեղրեցիներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը 1) հետ վերցնել և անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Մեղրի քաղաքային համայնքին», – նշված է որոշման մեջ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ կոչ արեց վերացնել  նախագծի անճշտությունները և հնարավորինս արագ հաստատեք, որպեսզի խնդրին լուծում տրվի:




Լրահոս