Ամենավտանգավորն այն է, որ կարող է լիցենզիայից հրաժարվելու հարց քննարկվի. Գագիկ Ջհանգիրյանը` Բիբինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների, այդ թվում` ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի կողմից կոպտությունը գալիս է դեռևս 2013թ-ից:

Պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ 2013թ. դելտեմբերի 3-ին կնքվել է ածխաջրածինների վաճառքի, գնման գազային պայմանագիր, որով հայկական կողմը ռուսական կազմակերպություններին արտոնություններ է տվել:

«Տվեցինք այնպիսի արտոնություններ, որ իմ կարծիքով չէր կարելի տալ որևէ մասնավոր կորպորացիայի` ուզում է ռուսական լինի, ումն ուզում է լինի: Ընդեղ նաև դրույթ կար էլեկտրաէներգիայի հետ կապված, որը ՀՀ-ն երաշխավորում էր էլեկտրաէներգիա արտադրող ռուսական բոլոր ձեռնարկությունների ծանրաբեռնվածությունը: Այդպիսի պարտավորություններ էր վեցրել իր վրա Հայաստանը և հիմա դրա արդյունքում է, որ  նրանք էսպես կոպիտ են, կոշտացրել են իրենց դիրքորոշումը, համապատասխան հարգանք չեն դրսևորում», – նշեց Ջհանգիրյանը:

Անդրադառնալով Եվգենի Բինինի` Ռոբերտ Նազարյանին ուղղված սպառնալիքներով նամակին, Ջհանգիրյանը նշեց, թե շատ դետալների չի տիրապետում, սակայն ընդգծեց, թե այդ նամակում ավելի կարևոր է այն հանգամանքը, որ կարող է քննարկում լինել լիցենզիայից հրաժարվելու մասին: «Ամենավտանգավորը նա է, որ  կարող են նույնիսկ քննարկել լիցենզիայից հրաժարվելու հարցը: Այ դուք դրա մասին մտածեք, ոչ թե հովհարային անջատումների», – նշեց նա:




Լրահոս