Վլադիմիր Գասպարյանը` ուժային կառույցների միջև առկա գզվռտոցի մասին. բացառիկ հարցազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ ուժային կառույցների միջեւ կրկին հակամարտություն է հասունացել: ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ Քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարների մակարդակով կրկին «մենամարտում են» միմյանց հետ, որի արդյունքում տուժում են առավել ցածր օղակների աշխատակիցները:

Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ: Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ.

– Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ հենց դուք էլ շրջանառում եք էդ լուրերը: Խոսքս լրատվամիջոցների մասին է: Ու ասեմ, որ բոլորովին օրիգինալ չեք: Բոլոր ժամանակներում էլ հնարածին ինտրիգներ սարքողներ եղել են, մանավանդ, երբ հարցը եկել է իրավապահ մարմինների արանքը սեպ խրելուն: Ես դա անբարոյականություն եմ համարում: Ընդհանրապես անբարոյական է լրատվամիջոցներով իրար վարկաբեկելու երևույթը: Իսկ նման բաներ անողներին, գնահատման ու բնութագրման իմ ֆոլկլորից ելնելով` ինքներդ պատկերացրեք, թե ինչ եմ համարում…

Էլի հիասթափեցնեմ ջուր պղտորողներին: Բոլոր ժամանակների էդ ինտրիգները ոչ մի արդյունքի էլ չեն հասել: Դա չի ազդում ո´չ ոստիկանության, ո´չ դատախազության, ո´չ ՀՔԾ-ի, ո´չ էլ քննչականի համագործակցության վրա: Աշխատանքային հակասություններ եղել են ու կլինեն, հակառակ դեպքում առողջ համագործակցություն չենք ունենա, բայց դա ոչ մի կապ չունի ինտրիգանների պատմությունների հետ: Մեր կառույցները, առանձին-առանձին ու գործակցելով՝ նույն գործն են անում ու կարևոր գործը` ի տարբերություն բամբասող ինտրիգանների: Բայց ես ուզում եմ էդ մարդկանց հարցնել՝ բա որ էդ կառույցները որոշեն, որ սկսելու են ձեզանո՞վ զբաղվել: Թե՞ մեզ արդեն էնքան փափուկ լիբերալ եք պատկերացնում, որ արդար դատից էլ չեք վախենում: Եվ ընդհանրապես. մի պատվիրեք ու պատվիրված չեք լինի:

Արփինե Թովմասյան




Լրահոս