Նախօրեին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 17 բջջային հեռախոս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: