Տարոն Մարգարյանը մասնակցում է Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ ժամանեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով մասնակցում է ռեկտորի ընտրություններին: Նա նստեց է կառավարման խորհրդի անդամների կողքին: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  էլ մոտեցավ և բարևեց քաղաքապետին:

Նշենք, որ նիստը դեռ շարունակվում է, այժմ ելույթներ են ունենում ռեկտորի թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանն ու Ոստանիկ Մարուխյանը: Հիշեցնենք, որ նիստի սկզբում խորհրդի անդամները դժգոհել էին, որ նախարարը նստել է նախագահությունում. նրանք կարծում են, թե Աշոտյանը փորձում է ճնշել ներկաներին:




Լրահոս