Ինչու է աշխատանքից ազատվել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Վաղինակը:  Վերջինս ասաց, որ իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Ազատվելու պատճառների մասով Վաղինակ Շուշանյանը հավելեց, որ ինքը ամբողջովին տրվելու է պայքարին, քանի որ, իր խոսքով, չէր հասցնում և´ պայքարել, և´ աշխատանքի գնալ:

Նշենք, որ նստացույցի այս մի քանի օրերի ընթացքում Շուշանյանը աշխատանքի չէր գնացել, Ազատության հրապարակում մասնակցում էր նստացույցին: Հավելենք` Շուշանյանն աշխատում էր Երևանի հյուրանոցներից մեկում` որպես մենեջեր: Հիշեցնենք, որ  նախկինում ակտիվիստն աշխատում էր «Արայ» խանութների ցանցում, որտեղից իր քաղաքացիական ակտիվության համար աշխատանքից հեռացրել էին:




Լրահոս