Հայաստանը հիմա էլ վարկ է խնդրում «Եվրազես»-ի հիմնադրամից. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում, ինչպես նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը համակարգող նախարարների շրջանում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ: Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան եւ չեն կարող գերազանցել օրենքով նախատեսված սահմանները, ինչը նշանակում է, որ 1.5 -2 մլրդ դոլար վարկ վերցնելու վերաբերյալ որեւէ խոսակցություն իսկ չի կարող լինել:

ԵՏՄ վարկեր չի տրամադրում, առավել եւս նախարարները այդ առումով որեւէ գործառույթ չունեն: Հայաստանում տեղի են ունենում ինտենսիվ քննարկումներ ԵՏՄ հանձնաժողովի անդամների՝ նախարարների հետ իրենց գործունեությանը վերաբերող ոլորտներում»: Այլ կերպ ասած, գումար փնտրում են, բայց ոչ այնքան, որքան շրջանառվող լուրերում է նշվում:




Լրահոս