Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին:
ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր են գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման մակարդակը և կարևորել երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը և ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր: