Բաղրամյան պողոտայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը:
Armlur.am-ի թղթակիցը պողոտայից հայտնում է, որ այս պահին այնտեղ է գտնվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա այս պահին զրուցում է այնտեղ գտնվող իր ենթակաների հետ: Հավելենք, որ ոստիկանապետը հաճախ է սկսել այցելել պողոտա և հետևել իրավիճակին: