Երկրի նախագահին պահանջներ չեն դնում. Վլադիմիր Գասպարյանը՝ Բաղրամյան պողոտայում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա շրջեց տարածքով և զրուցեց ցուցարարների հետ: Մինչ այդ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ աղբահավաքություն իրականացնող ընկերությունը հրաժարվում է մուտք գործել տարածք և խնդրել էր աղբը տանել Մոսկովյան փողոց:

Արդեն Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցում ակտիվիստները նշեցին, որ կարող են ապահովել մեքենայի անվտանգությունը և աղբի մեծ ծավալների պատճառով խնդրեցին գալ այստեղից տանել: Նա այնուհետև շրջեց տարածքով:

«Մեր երիտասարդությունով պետք է ոչ միայն պարծենանք, այլ տանք այն լավը, որն ունենք: Սակայն դատարկ պարծենանքը լավ չէ: Մեր երիտասարդները փորձ չունեն և մոտենում են միայն ժխտողականությամբ: Պետք է երկխոսել, եթե դու ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա: Մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի և զորբայության մեջ, այլ՝ իմաստության», – նշեց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ցուցարարները պատրաստ են  հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միայն ուղիղ եթերի պահանջի դեպքում, ոստիկանապետը նշեց, թե երկրի նախագահին պահանջներ չեն դնում: «Մենք ծառա չենք , մենք ծառայում ենք, վայ նրան , ով մեզ նոքարի տեղ կդնի»- հավելեց նա:

This is the 4th day of protest actions in Yerevan against electricity price increase

Լրահոս