Եվրոպական մի քանի ակումբները ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Թուրանին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 40 միլիոն եվրո և կնքել չորս տարվա պայմանագիր: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Միլան»-ը:
Նման ցանկություն ունի նաև կատալոնական «Բարսելոնան», իսկ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել Թուրանին: