Որտե՞ղ և ինչպե՞ս կհանգստանան աստղերը. մաս 2 (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամառը կկիսվի, սակայն մեզնից շատերը չեն հասցրել ամառային հանգստի վերաբերյալ անգամ պլաններ կազմել, իսկ ոմանց էլ ամռան այս տապ եղանակին, ամեն դեպքում, հաջողվել է ժամանակ գտնել եւ կտրվել առօրյայից: «Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել, թե հայտնիներից ովքեր որտեղ եւ ինչպես են պատրաստվում անցկացնել իրենց ամառային հանգիստը:

11064746_1413769948934139_3770633538433432440_n

Այսպիսով` երգչուհի Ալլա Լեւոնյանն արդեն հասցրել է տրվել հանգստին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հունիսի սկզբին ընտանիքի հետ եղել է Շարմ Էլ Շեյխում. «Հանգստացել եմ ամուսնուս, երեխաներիս, մայրիկիս եւ քույրիկիս հետ: Ինձ անչափ տպավորել է ծովը, այդ մաքրությունն ու խաղաղությունը: Այնքան լավ էի ինձ զգում, որ ցանկություն չեմ ունեցել դուրս գալ ծովային այդ տարածքից եւ ուրիշ տեղ շրջել»,-պատմեց երգչուհին: Նրա խոսքով` ինքն այս տարի շուտ է մեկնել հանգստի, քանի որ ամռանը գործնական ծրագրեր է ունեցել: Ալլա Լեւոնյանը նաեւ անկեղծացավ` նշելով, որ չի պատկերացնում հանգիստն առանց ամուսնու եւ երեխաների:

Luiza_ts1323253314

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւս ծովափնյա հանգստի մեծ սիրահար է: Նա մեզ տեղեկացրեց, որ այս ամառ ինքն ընտանիքի հետ մտադիր է մեկնել Հունաստան. «Կփորձենք հիանալ այնտեղի տեսարժան վայրերով, պատմամշակութային կոթողներով, միեւնույն ժամանակ` կազմակերպել ծովափնյա հանգիստ»,-ասաց դերասանուհին:

Լ.Ղամբարյանի խոսքով` քանի որ ողջ տարին զբաղվածության պատճառով ընտանիքի անդամներով չեն հասցնում լիարժեքորեն շփվել միմյանց հետ, հանգստի պարտադիր մեկնում են միասին:

1551638_256567401173876_199264403_n

Դերասան Աբել Աբելյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս տարի ինքը մտադիր է ընտանիքի հետ մեկնել եվրոպական որեւէ երկիր, ամենայն հավանականությամբ` Ֆրանսիա:

Նրա խոսով` ինքն, առհասարակ, պասիվ հանգստի սիրահար է. «Միեւնույն ժամանակ դա ինձ չի խանգարում ակտիվ զբաղմունքներով տարվել: Շատ եմ սիրում, օրինակ, ընկերներիս ընտանիքների հետ մեկնել հանգստի, նրանց հետ այցելել ակումբներ, պարել, ուրախանալ…Պարզապես վերջին շրջանում փոքր-ինչ բարդ էր այդ ամենը կազմակերպելը, քանի որ երկու փոքր երեխա ունենք, սակայն հուսով ենք, որ այս տարի, երբ նրանք արդեն քիչ թե շատ մեծացել են, հնարավոր կլինի վերականգնել լավագույն ավանդույթները»,-ասաց դերասանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս