3H թուրքական երիտասարդական հասարակական կազմակերպությունը իր համերաշխությունն է հայտնում Երևանում ընդդեմ էլէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին:
«Հավաքների և բողոքի ցույցերի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է: Մենք դատապարտում ենք Հայաստանի կառավարության բարբարոս գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մեր համաձայնությունն ենք հայտնում մեր ընկերներին նրանց օրինական պայքարում»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր արդեն 5-րդ օրն է, ինչ ակտիվիստները հավաքված են Բաղրամյան պողոտայում` շարունակելով պահանջել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման կասեցումը: