«Բաղրամյան պողոտայում մնացողները կմաքրվեն». Վլադիմիր Գասպարյանը զայրացավ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում է գտնվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ով մնա Բաղրամյան պողոտայում մաքրվելու է:

Այն հարցին, թե ինչպես, նշեց. «Ոստիկանական մեթոդներով կվերականգնվի հասարակական կարգը: Մի քիչ ավելի խիստ կլինենք»:

Ապա նա զայրացավ լրագրողներից մեկի վրա և նշեց. «Այս երկրի համար մի բան արա, լեզու շաղ տալով չի, չքվի աչքիցս» :

Նշենք, որ ոստիկանապետն այսօր պարբերաբար հայտնվել է Բաղրամյան պողոտայում և խորհրդակցություններ անցկացրել:

1

2

3




Լրահոս