Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է: Այն հաստատել է Միավորված ազգերի կազմակերպությունը, նշվում է ողջ աշխարհում։ Ոտքով գնդակ խաղալու վերաբերյալ առաջին հիշատակումը վերաբերում է չինական աղբյուրներին (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ): Ֆուտբոլ խաղացել են նաեւ Հին Հունաստանում եւ Հռոմում 2,5 հազարամյակ առաջ: 1863-ին ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան եւ ընդունվեցին խաղի կանոնները` արգելելով ձեռքով խաղը: 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականների միջեւ:
Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ