Երբ կտամ, էդ ժամանակ էլ կուրախանաք. ֆոտոսեսիաներ անցկացնող Հրանուշ Հակոբյանը` իր պորտֆելը ՀՅԴ-ին տալու մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջերս ֆոտոսեսիաներ անցկացնող, կառավարության երկարաբնակ, սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, ով նախորդ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անչափ անտրամադիր էր, հարցրինք` ճի՞շտ է, որ Դաշնակցությունը ցանկանում է «վերցնել» իր պորտֆելը, դրա համար է այդքան անտրամադիր։ Պատրա՞ստ եք Ձեր պորտֆելը տալ իրենց: «Չէ՜, ի՞նչ եք ասում, ես շատ լավ եմ, հանգիստ եմ, ուզում եմ մնացած բոլորդ էլ հանգիստ լինեք, երբ կտամ, էդ ժամանակ էլ կուրախանաք»,- ասաց  տիկին Հրանուշը: Չէ, ի՞նչ ուրախանալ, տիկին Հակոբյան: «Դե բա ինչի՞ ես հարցնում էդ ժամանակ»: Պարզապես ասում են` սփյուռքի նախարարի պորտֆելը ՀՅԴ-ի սրտով է, դրա համար: «Ոչ, դա ոչ ճիշտ ինֆորմացիա է»: Կմնա՞ք դեռ նախարար: Տիկին Հրանուշը բազմավեկտոր ու լոկ իրեն հասկանալի ժպիտով մտավ վերելակ ու այդպես` ժպիտը դեմքին մեզ նայելով, հեռացավ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս