Հեղինե Բիշարյանը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Բաղրամյանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցերի գրեթե ողջ ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև մեծ թվով քաղաքական գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ կենդանի պատնեշ էին կազմում՝ բացառելու որևէ տեսակի բախումները: Սակայն այսօր, երբ ոստիկանները ազատեցին Բաղրամյան պողոտան, նրանցից շատ քչերին էին ներկա:

Բաղրամյանում էին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Էլինար Վարդանյանը: Armlur.am-ը զրուցեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ՝ պարզելու, թե ինչու նրանք այսօր Բաղրամյանում չէին:

Արծվիկ Մինասյանը զբաղվածության պատճառով չպատասխանեց մեր հարցին՝ նույնիսկ առանց լսելու այն՝ միայն նշելով, թե զբաղված է: Իսկ Բիշարյանը նշեց, թե ինքը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել Բաղրամյանում:

«Ինչ իմանամ, որ մեկ ժամվա ընթացքում՝ օրը ցերեկով նման գործողություն կարող է տեղի ունենալ, որ գնաս, այնտեղ կանգնես, որովհետև սովորաբար այդ լարված պահերը երբ առաջանում էին երեկոյան, կամ մարդաշատ ժամերին, մենք մշտապես այնտեղ ենք եղել: Բայց այս ժամին արագությամբ այսպիսի գործողություն է տեղի ունեցել, տեղյակ չենք եղել, հիմա կնայեմ, քաղաքում էլ չեմ եղել. կնայեմ այդ ցանցերը, բայց երևի շատ արագ են գործել, որ տեղեկություններ չունենք», – հավելեց նա:




Լրահոս