Նեղ շրջանակում արդեն սահմանադրական հանրաքվեի օր են նշում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներոմ սկսել են քննարկել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետները, և նեղ շրջանակում արդեն հանրաքվեի օր են նշում՝ նոյեմբերի 29: Մասնագիտական հանձնաժողովը վերջին շտրիխներն է անում փոփոխությունների մեջ:

Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ նախատեսվում է հանրաքվեն անցկացնել նոյեմբերի 29-ին, նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել, դա արդեն իմ որոշելիք հարցը չէ, ըստ պատրաստ լինելու աստիճանի, բայց գրաֆիկն այնպես է, որ Աժ պետք է որ հասցնենք օգոստոսի վերջին: Այն տարբերակը, որ կգնա քննարկման, այդ թվում և Աժ, կա՛մ օգոստոսի վերջին, կամ սեպտեմբերի սկզբին կլինի»: Անցյալ շաբաթ մասնագիտական հանձնաժողովը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ մի շարք առանցքային ճշգրտումներ է արել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս