Երվանդ Զախարյանը վերահաստատում է խոստումը, նաիրիտցիները շարունակում են բողոքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը երեկ հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Թադևոսյանը Զախարյանին է փոխանցել նաիրիտցիների մտավախությունն այն մասին, որ մինչև հուլիսի 15-ը նրանց պարքտը չի մարվի: Սակայն, նախարարն իր հերթին կրկին վստահեցրել է, թե նախագահի հրամանն է և այն կկատարվի:

Armlur.am-ի հետ զրույցում մի քանի նաիրիտցիներ հայտնեցին, որ վաղը` հուլիսի 9-ին, նրանք Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն: Ակցիայի նպատակը Կառավարությանը հիշեցնելն է, որ չեն մոռացել խոստման մասին: Մեզ հետ զրույցում Հրաչ Թադևոսյանն ասաց, որ ինքը իմաստ չի տեսնում` Կառավարության մոտ հավաքվելու, քանի որ նախարարն անձամբ իր հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ մինչև ամսի 15-ը պարտքերը կմարվեն:

Նշենք, որ Կառավարության նիստը տեղի է ունեցել այսօր:

Դիտարկմանը` նաիրիտցիները հայտարարում են, որ հավաքվելու են, Թադևոսյանը պատասխանեց. «Դե եթե հավաքվեն, ես կգնամ այնտեղ, ևս կհայտարարեմ նախարարի ասածը»:

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանի հրամանով մինչև հուլիսի 15-ը ամբողջությամբ կմարվի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը:




Լրահոս