Օբաման հայտարարել է «Իսլամական պետության» զինյալներին մարզելու մասին. լեզվի սայթաքու՞մ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լեզվի սայթաքում է թույլ տվել կայացած բրիֆինգի ժամանակ. վերջինս հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է արագացնել «Իսլամական պետության» ուժերի մարզումները:

«Հավելյալ միջոցները հաշվի առնելով, որոնց մասին հրամանը ես տվել եմ անցած ամիս, մենք արագացնում ենք «Իսլամական պետության» ուժերի մարզումները, այդ թվում նաև Անբար նահանգից սունի կամավորներինը»,- ասել է ԱՄՆ նախագահը Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր ելույթում:

Սակայն ավելի ուշ Սպիտակ տան կայքում Բարաք Օբամայի ելույթի գրավոր տարբերակն է հայտնվել, որում «ԻՊ» բառի կողքին չակերտների մեջ հայտնվել է «իրաքյան» բառը: Այս կերպ նախագահի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ԱՄՆ նախագահը պարզապես լեզվի սայթաքում է թույլ տվել:




Լրահոս