Խաչքարի բացման արարողություն Իսպանիայի Պուենտե Խենիլ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին Պուենտե Խենիլում (Կորդոբա) տեղի ունեցավ հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողություն՝ դեսպան Ավետ Ադոնցի, Պուենտե Խենիլի քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսի, Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի և հայ համայնքի մասնակցությամբ։

Խաչքարը տեղադրվեց Պուենտե Խենիլի կենտրոնական «Parque de los Pinos» զբոսայգում: Դեսպան Ադոնցն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ-իսպանական հարաբերությունների պատմությանը, ներկային, կարևորեց խաչքարի տեղադրումը հատկապես այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և մտահաղացման հեղինակներին` կատարած աշխատանքի համար:

Քաղաքապետ Էստեբան Մորալես Սանչեսն, իր հերթին, իր երախտիքը հայտնեց Պուենտե Խենիլի հայ համայնքին՝ օրինակելի քաղաքացիներ լինելու, քաղաքի բազմամշակույթ ներկապնակն իրենց ներկայությամբ, աշխատասիրությամբ հարստացնելու համար: Իսպանիայում և Պորտուգալիայում հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ Հայր Սասունի կողմից խաչքարն օրհնելուց հետո տեղի ունեցավ տեղում գործող հայկական պարախմբի ելույթ-համերգը:

ՀՀ ԱԳՆ

11695396_1145932245432970_1323165319968652668_n

10355875_1145932232099638_122308703167085237_n




Լրահոս