Ճապոնիայի արևմուտքին հզոր թայֆուն է հարվածել. կան զոհեր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի արևմտյան հատվածին հարվածած թայֆունի արդյունքում 4 մարդ զոհվել է, իսկ  56-ը` վիրավորվել, փոխանցում է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության տվյալներով` տուժածները 18 նահանգներից են: Հուլիսի 17-ից այնտեղ առավելագույն 300 մմ տեղումներ են գրանցվել:

Ինչպես փոխանցել է Կիոդո գործակալությունը, շաբաթ օրը հորդառատ անձրևների պատճառով դադարեցվել է Օսակեում և այլ քաղաքներում գնացքների երթևեկությունն, ինչի արդյունքում շուրջ 500 հազար ուղևորներ չեն կարողացել տեղից տեղ տեղափոխվել:




Լրահոս