Արդարադատության փոխգնդապետը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հ. Քոչինյանը և իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տ. Սահակյանը հերթական աշխատանքային հանդիպումն անցկացրին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում գրասենյակի աշխատակիցներն անդրադարձան քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերին և նախօրոք ձեռք բերված ծրագիր-առաջարկների կատարման ընթացքին: Հետագա համագործակցության շրջանակներում կողմերը պայմանավորվեցին անցկացնել մասնագիտական թրեյնինգներ քրեակատարողական ծառայողների, մասնավորապես` սոցիալական աշխատողների, հոգեբանների մասնակցությամբ: Քննարկվեցին նաև հետագա համագործակցությանն առնչվող այլ խնդիրներ:




Լրահոս