Քանաքեռցի Տույը դուրս եկավ «կարանտինից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանը, ով առավել հայտնի է Քանաքեռցի Տույ անվամբ, տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Այսպիսով, Քանաքեռցի Տույը «կարանտինից» դուրս եկավ: Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ առողջական վիճակը ծանրանում է:

Հիշեցնենք, որ Տույի՝ «կարանտինի» մեջ գտնվելու հանգամանքը քննարկման թեմա էր դարձել: Շատերի կարծիքով, դա միջոց էր, որպեսզի քրեական հեղինակությունը խուսափի հնարավոր միջադեպերից, որոնք կարող էին տեղի ունենալ ՔԿՀ ներսում: Սակայն հետագայում Արթուր Ղազարյանի պաշտպանը պարզաբանել էր, որ կա օրենքով սահմանված կարգ «կարանտինում» մնալու ժամկետների հետ կապված:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Քանաքեռցի Տույը մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ:




Լրահոս