Կիսապաշտպան Անդրեա Պիռլոն «Նյու-Յորք Սիթի»-ի կազմում իր առաջին խաղն է անցկացրել: 37-ամյա իտալացին մասնակցել է MLS-ի «Օրլանդո Սիթի»-ի դեմ հանդիպմանը, որի կազմում հանդես էր գալիս իր նախկին թիմակից Կական:
Այդ խաղում Պիռլոն փոխարինման էր դուրս եկել 56-րդ րոպեին, իսկ 88-րդ րոպեին ստացել էր դեղին քարտ: Կական այդ հանդիպմանը գոլային փոխանցում է կատարել: