Լուսինե Բադալյանն ընդդիմացել է, երբ որոշվել է եթերում նրան Լուլու անունով ներկայացնել. ինչու է հաղորդավարուհին իրեն «սպիտակ ագռավի» կարգավիճակում զգացել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստառադիո հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով հանրության շրջանում ավելի շատ հայտնի է Լուլու անունով, անհասկանալի է համարում հասարակության մոտ արմատացած այն տեսակետը, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչները սնվում են ՀՀ կառավարության կերակրատաշտից:

11125972_1633632200257311_553955050_n

Հաղորդավարուհին հորդորում է հնչեցնել այն մարդկանց անուները, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՀՀ իշխանությունների հետ, որի պատճառով չեն բարձրաձայնել այն խնդիրները, որոնք առաջացել են ՀՀ իշխանությունների վատ կառավարման պատճառով:

11823714_1633632163590648_856551135_n

Լուսինեն համարում է, որ ինչ-որ ժամանակահատվածում հասարակության մոտ ինքը ընկալվում էր որպես իր շրջապատում «սպիտակ ագռավ», որը առաջ է գնում քամուն հակառակ ուղղությամբ:

11780597_1633632223590642_1474331184_n

Տեւական ժամանակ առաջ Լուսինե Բադալյանի ամուսինը լուրջ առողջական խնդիրներ ուներ, ինչի պատճառով հաղորդավարուհին շատ բարդ օրեր է ունեցել: Armlur.am-ի զրուցակիցը նշեց, որ իրենք հաղթահարել են այդ դժվարությունները, ինչից հետո ինքն իր առջեւ մի նպատակ է դրել՝ օգնել այն մարդկանց, որոնք առողջական խնդիրներ ունեն:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս